ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտը և Հայաստանի գինու պատմության թանգարանը կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված վիմագրական ավանդույթի բազմամյա պատմությանը, փոխակերպումներին և առանձնահատկություններին՝ տարածության և ժամանակի հոլովույթում:
Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (300-400 բառ), պետք է արտահայտի զեկուցման գիտական նորույթը և առնչվի ներքոնշյալ թեմաներին.
▪ավանդական վիմագրություն. ժայռապատկերագրությունից՝ միջնադարյան գրային համակարգեր,
▪վիմագրական կառուցատիպեր, կայուն բանաձևեր,
▪միջգիտակարգային առնչություններ,
▪գրակիր հուշարձաններ,
▪գիր և արվեստ,
▪գիր և լեզու:
Գիտաժողովը տեղի կունենա՝ 2026 թ. նոյեմբերի 17-19-ը՝ Երևանում և Հայաստանի գինու պատմության թանգարանում (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սասունիկ), որի շրջանակում նախատեսված է նաև շրջայց թանգարանում և նորակառույց Սբ Խաչ եկեղեցական համալիրում: Զեկուցման ամփոփագիրը, որը կներառի նաև մասնակիցների գիտական աստիճանը և աշխատավայրը (եթե այդպիսիք կան), պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 1-ը, երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն:
Կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած հայտերի հեղինակները գիտաժողովի մասնակցության մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 15-ը: Լավագույն զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ մինչև 2027 թ. սեպտեմբերի 1-ը: Գիտաժողովի հիմքում Հայկական լեռնաշխարհում վիմագրման ավանդույթին նվիրված թեմատիկ ծրագիրն է, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի դրամաշնորհով (24SSAH-6A011):
Հայտերն ուղարկել նշված էլ. փոստին. [email protected]
Գրչանկարը՝ Հառիճավանքի Կաթողիկե եկեղեցու արևելյան քիվի ծաղկագիր արձանագրությունը, 13-րդ դար:

+374 44 60 22 22
Armenia Wine Company 3 Bild., 1Dead-end, 30 Street, Sasunik 0223

