WINE
HISTORY
MUSEUM
Միջոցառումներ
Scroll down
13 July, 2023
Հայաստանի գինու պատմության թանգարանը Երևանի գինու օրերի շրջանակում

Երևանի գինու օրերի շրջանակում Հայաստանի գինու պատմության թանգարանը ներկայացավ հետաքրքիր և կարևոր խորագրով ՝ «Պատմության պահպանում և վերականգնում»․ սա Հայաստանի գինու պատմության թանգարանի կարևորագույն առաքելություններից է։ Հենց այս նպատակով թանգարանի տաղավարում 3 օրերի ընթացքում մեր հյուրերն ականատես եղան էքսպոնատների ռեստավրացիոն գործընթացին,որը կատարում էր հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Տիգրան Իսահակյանը։   Թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանը …

03 July, 2023
«Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները», Միջազգային կոնֆերանս

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի գինու պատմության թանգարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի համատեղ Ապրիլի 18-20 անկացվեց «Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները» խորագրով միջազգային կոնֆերանս, որը Հայաստանի գինու պատմության թանգարանում հավաքել էր համաշխարհային համբավ ունեցող հնագետների, պատմաբանների ու բնագետների՝ բացահայտելու փառահեղ պատմություն ու ժառանգություն ունեցող հայկական մայրաքաղաքները և քննարկելու դրանց հիմնադրման …

26 July, 2022
Գինին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում. Նոր ցուցադրության բացում

Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ համատեղ գինու պատմության թանգարանում օրերս բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ Գինին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում։ Ապակե սափորների, գավաթների, կաթսաների, քացախամանների և գինու խցանահանների էսքիզներ՝ համեմված ազգային մոտիվներով։ Ինչպես ճարտարապետության մեջ, այնպես էլ կիրառական արվեստում Ռաֆայել Իսրայելյանը օգտագործել է խաղողի ու նռան պատկերներ, որոնք, ինչպես միշտ, տարբերվում են իրենց գեղագիտական ​​մորֆոլոգիայով։  …

13 July, 2022
Հուշագիր Հայաստանի գինու պատմության թանգարանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի միջև

Շարունակելով ակտիվ համագործակցությունը հայաստանյան թանգարանների հետ՝ հուշագիր է ստորագրվել նաև Հայաստանի գինու պատմության թանգարանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի միջև, որի համաձայն առաջիկայում կյանքի կկոչվեն մի շարք նոր ծրագրեր։ Հայաստանի գինու պատմության թանգարանի հարևանությամբ տեղակայված կոնյակի հնացման մառանում արդեն 10 տարի է 24/7 հնչում է Խաչատրյանի հանճարեղ մեղեդին, ուստի շուտով խաչատրյանական շունչը կբերենք նաև Հայաստանի գինու …

02 June, 2022
Հայաստանի գինու պատմության թանգարանը Երևանի գինու օրերին

Հայաստանի գինու պատմության թանգարանը մասնակցել է Երևանի գինու օրերին։ Մասնակցության գլխավոր շարժառիթը՝ ծանոթացնել հայկական գինեգործության հարուստ պատմությանը և ներկայացնել 6000-ամյա գինեգործության մշակույթը ոչ միայն հայ, այլև փառատոնի օտարերկրյա մասնակիցներին։ Թանգարանի տաղավարն ամբողջապես վերարտադրում էր հայկական բացառիկ տերուարը, որովհետև մեր տարածաշրջանում աճող խաղողն ու դրանից պատրաստված գինին համային ու բուրային առանձնահատկությունները ստանում են հենց տերուարից: Տաղավարի …

23 May, 2022
Հայաստանի գինու պատմության թանգարանը ՝ Թանգարանային գիշեր նախագծի շրջանակներում

1000+ հյուրեր աշխարհի տարբեր կետերից, նոր բացահայտումներ հայկական գինեգործության, խաղողագործության և մշակույթի մասին, երաժշտության և, իհարկե, գինի։ Հայաստանի գինու պատմության թանգարանն առաջին անգամ միացավ «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը։ Մեր հյուրերի հետ միասին բացահայտեցինք մեր հայրենիքի խաղողագործության և գինեգործության հազարամյա պատմությունը և թերթեցինք անցյալի էջերը։

22 April, 2022
Հուշագիր Երևանի պատմության թանգարանի և Հայաստանի գինու պատմության թանգարանի միջև

Հուշագրի ստորագրում Երևանի պատմության թանգարանի հետ՝ միտված երկարատև փոխգործակցության։ 13 բացառիկ էքսպոնատներ, հատուկ ուղեկալներով և մեծագույն զգուշությամբ, Երեւանից տեղափոխվեցին Արագածոտնի մարզ։ Ուրարտական շրջանի կարասներ, պաշտամունքային հուշարձաններ, որոնք կարևոր նշանակություն ունեն համաշխարհային պատմության մեջ, արդեն Հայաստանի գինու պատմության թանգարանում են։

08 April, 2022
Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Վերնոյ-Մալաքյանը Հայաստանի գինու պատմության թանգարանում

Անրի Վերնոյի 100-ամյակի առթիվ Հայաստանի գինու պատմության թանգարանը հյուրընկալել էր Անրի Վերնոյի որդուն՝ Պատրիկ Վերնոյ-Մալաքյանին։ Բազմաթիվ հյուրեր Ֆրանսիայից, ԿԳՆ-ից և Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ Պատվավոր հյուրերին ծանոթացրինք նորաբաց թանգարանի, հայկական գինեգործության 6000-ամյա հարուստ մշակույթի, նրա փառավոր անցյալի հետ։ Այցը նշանակալից էր նաև մի շարք ծրագրերի մշակման առումով, որոնք շուտով կիրականացվեն։ Ռեժիսոր Պատրիկ Մալաքյանը բազմաթիվ ուշագրավ դրվագներ …

23 March, 2022
Գարեգին Նժդեհի գինու գավաթը Հայաստանի գինու պատմության թանգարանում է

Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության ստեղծման օրը, Հայաստանի գինու պատմության թանգարանի հավաքածուն համալրվեց արժեքավոր ցուցանմուշով։ Հայ մեծ մտածող, Զորավար Գարեգին Նժդեհից մնացած միակ շոշափելի հիշողությունը՝ նրա գինու գավաթը, այսուհետ ցուցադրվում է Հայաստանի գինու պատմության թանգարանում։ Գավաթը թանգարանին հանձնեց Նժդեհի թոռնուհին՝ Գոհարինե Տրդատյանը։ «Գարեգին Նժդեհի ոգին դեռ կենդանի է, և դա անպայման կօգնի ձեզ»,- վստահեցրեց Գոհարինե Տրդատյանը։ …