WINE
HISTORY
MUSEUM
Միջոցառումներ
Scroll down
23 May, 2022
Հայաստանի գինու պատմության թանգարանը ՝ Թանգարանային գիշեր նախագծի շրջանակներում

1000+ հյուրեր աշխարհի տարբեր կետերից, նոր բացահայտումներ հայկական գինեգործության, խաղողագործության և մշակույթի մասին, երաժշտության և, իհարկե, գինի։ Հայաստանի գինու պատմության թանգարանն առաջին անգամ միացավ «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը։ Մեր հյուրերի հետ միասին բացահայտեցինք մեր հայրենիքի խաղողագործության և գինեգործության հազարամյա պատմությունը և թերթեցինք անցյալի էջերը։

22 April, 2022
Հուշագիր Երևանի պատմության թանգարանի և Հայաստանի գինու պատմության թանգարանի միջև

Հուշագրի ստորագրում Երևանի պատմության թանգարանի հետ՝ միտված երկարատև փոխգործակցության։ 13 բացառիկ էքսպոնատներ, հատուկ ուղեկալներով և մեծագույն զգուշությամբ, Երեւանից տեղափոխվեցին Արագածոտնի մարզ։ Ուրարտական շրջանի կարասներ, պաշտամունքային հուշարձաններ, որոնք կարևոր նշանակություն ունեն համաշխարհային պատմության մեջ, արդեն Հայաստանի գինու պատմության թանգարանում են։

08 April, 2022
Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Վերնոյ-Մալաքյանը Հայաստանի գինու պատմության թանգարանում

Անրի Վերնոյի 100-ամյակի առթիվ Հայաստանի գինու պատմության թանգարանը հյուրընկալել էր Անրի Վերնոյի որդուն՝ Պատրիկ Վերնոյ-Մալաքյանին։ Բազմաթիվ հյուրեր Ֆրանսիայից, ԿԳՆ-ից և Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ Պատվավոր հյուրերին ծանոթացրինք նորաբաց թանգարանի, հայկական գինեգործության 6000-ամյա հարուստ մշակույթի, նրա փառավոր անցյալի հետ։ Այցը նշանակալից էր նաև մի շարք ծրագրերի մշակման առումով, որոնք շուտով կիրականացվեն։ Ռեժիսոր Պատրիկ Մալաքյանը բազմաթիվ ուշագրավ դրվագներ …

23 March, 2022
Գարեգին Նժդեհի գինու գավաթը Հայաստանի գինու պատմության թանգարանում է

Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության ստեղծման օրը, Հայաստանի գինու պատմության թանգարանի հավաքածուն համալրվեց արժեքավոր ցուցանմուշով։ Հայ մեծ մտածող, Զորավար Գարեգին Նժդեհից մնացած միակ շոշափելի հիշողությունը՝ նրա գինու գավաթը, այսուհետ ցուցադրվում է Հայաստանի գինու պատմության թանգարանում։ Գավաթը թանգարանին հանձնեց Նժդեհի թոռնուհին՝ Գոհարինե Տրդատյանը։ «Գարեգին Նժդեհի ոգին դեռ կենդանի է, և դա անպայման կօգնի ձեզ»,- վստահեցրեց Գոհարինե Տրդատյանը։ …