Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Վերնոյ-Մալաքյանը Հայաստանի գինու պատմության թանգարանում

Scroll down

Անրի Վերնոյի 100-ամյակի առթիվ Հայաստանի գինու պատմության թանգարանը հյուրընկալել էր Անրի Վերնոյի որդուն՝ Պատրիկ Վերնոյ-Մալաքյանին։ Բազմաթիվ հյուրեր Ֆրանսիայից, ԿԳՆ-ից և Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Պատվավոր հյուրերին ծանոթացրինք նորաբաց թանգարանի, հայկական գինեգործության 6000-ամյա հարուստ մշակույթի, նրա փառավոր անցյալի հետ։
Այցը նշանակալից էր նաև մի շարք ծրագրերի մշակման առումով, որոնք շուտով կիրականացվեն։ Ռեժիսոր Պատրիկ Մալաքյանը բազմաթիվ ուշագրավ դրվագներ ներկայացրեց անվանի հոր գործունեությունից։
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում արդեն ունենք նման թանգարան, որը ներկայացնում է հայկական գինին, մշակույթը, պատմությունը և մեր ժառանգությունը։ Շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություն»,- ասաց Պատրիկ Վերնոյը։