Հայաստանի գինու պատմության թանգարանը Երևանի գինու օրերի շրջանակում

Scroll down
Երևանի գինու օրերի շրջանակում Հայաստանի գինու պատմության թանգարանը ներկայացավ հետաքրքիր և կարևոր խորագրով ՝ «Պատմության պահպանում և վերականգնում»․ սա Հայաստանի գինու պատմության թանգարանի կարևորագույն առաքելություններից է։
Հենց այս նպատակով թանգարանի տաղավարում 3 օրերի ընթացքում մեր հյուրերն ականատես եղան էքսպոնատների ռեստավրացիոն գործընթացին,որը կատարում էր հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Տիգրան Իսահակյանը։
 
Թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանը պատմում է. «Թանգարանը նպատակ ունի նորարարական լուծումներով հանրահռչակել գինու պատմությունը: Այս տարի հանդես ենք գալիս պատմության պահպանման եւ վերականգնման կոչով. մեր հյուրերը տաղավարում կտեսնեն ինչպես բնօրինակ էքսպոնատներ, այնպես էլ ռեստավրացիոն գործընթաց, որը կատարվելու է հենց տեղում»։