Գինին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում. Նոր ցուցադրության բացում
Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ համատեղ գինու պատմության թանգարանում օրերս բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ Գինին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում։ Ապակե սափորների, գավաթների, կաթսաների, քացախամանների և գինու խցանահանների էսքիզներ՝ համեմված ազգային մոտիվներով։ Ինչպես ճարտարապետության մեջ, այնպես էլ կիրառական արվեստում Ռաֆայել Իսրայելյանը օգտագործել է խաղողի ու նռան պատկերներ, որոնք, ինչպես միշտ, տարբերվում են իրենց գեղագիտական մորֆոլոգիայով։ …