ՀԱՅՈՑ ԳԻՆԵԽՄՈՒԹՅԱՆ «ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ». ԿԵՆԱՑ
Կենաց բառը գրաբարում նշանակել է կյանք, ավելի ուշ շրջանում՝ «արեւշատութեան մաղթանք բաժակաճառի առիթով» կամ «բաժակաճառի ատեն երկար կեանք մաղթելով բաժակ պարպել» (Ճէրէճեան, Տօնիկեան, Տէր Խաչատուրեան 1992, 999): Հայտնի բառարանագիր Էդուարդ Աղայանը կենաց բառը բացատրում է որպես «Կերուխումի՝ խնջույքի պահին մեկի կամ մի բանի պատվին առաջարկվող բարի ցանկություն, կենացաճառ, բաժակաճառ» (Աղայան 1976, 176): Հետաքրքրական են նաև …