Հրապարակվել է Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի հոդվածը գերմանական նշանավոր գիտական ANTIKE WELT պարբերականում:
Հայկական գինեգործության մասին նոր հոդվածը տեղ է գտել ամսագրի «Աշխարհի թանգարանները» բաժնում և պատմում է թանգարանի ստեղծման, գործունեության, նպատակների և ցուցադրությունների մասին:
«Խաղողագործության և գինեգործության դարավոր ավանդույթներով հարուստ հայոց պատմությունը համապարփակ ներկայացնելու գաղափարը հասունացել է տարիների ընթացքում։
Հնագիտական վայրերում հայտնաբերված զանազան նյութերը, մատենագիտական տվյալները, ազգագրական ուսումնասիրությունները հիմք հանդիսացան Հայաստանում գինեգործության պատմության թանգարանի ստեղծման համար»,- նշում է Հայկ Գյուլամիրյանն իր հոդվածում:
Ամբողջական հոդվածը ՝ Antike Welt