Հայաստանի գինու պատմության թանգարանի ժայռակերտ սրահի հարուստ հնագիտական հավաքածուն ներառում է տարաժամանակյա ցուցանմուշներ: Դրանց մասն են կազմում վաղ բրոնզեդարյան սև և կարմիր փայլեցված սափորները, երկաթեդարյան ծիսական կճուճները, ուրարտական և հելլենիստական կարասներն ու տաշտերը, արծաթե և կավե ռիտոնները, տարատեսակ գավաթներն ու ըմպանակները, անտիկ տափաշշերը, քարե պաշտամունքային կոթողները, կուռքերը, ոռոգման համակարգերի բաղկացուցիչ մաս կազմող քարե խողովակները և այլն: Հնագիտական հավաքածուն համալրվել է Հայաստանի մի շարք հուշարձաններից և թանգարաններից:
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Scroll down




+374 44 60 22 22
Armenia Wine Company 3 Bild., 1Dead-end, 30 Street, Sasunik 0223

