«Զիզիֆորա»
14000 դր
Առկա է պահեստում
10
Նկարագրություն
«Զիզիֆորա» անուշաբույր կոսմետիկ յուղ
Այս յուրահատուկ «Զիզիֆորա» յուղը պատրաստվել է հայկական ձեռագրերում նկարագրված միջնադարյան բաղադրատոմսով Երևանի Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու, բժիշկ-կոսմետոլոգ Արմեն Օ. Սահակյանի կողմից, ով փորձել է մեկտեղել միջնադարյան բժշկական ավանդույթը ժամանակակից մաշկաբանության և կոսմետոլոգիայի նվաճումների հետ: Միջնադարում նմանօրինակ բաղադրատոմսով են պատրաստվել` «ազնվական կանանց» խնամքի միջոցները, որոնք օգտագործվել են գեղեցկությունը պահպանելու և երիտասարդությունը երկարաձգելու նպատակով:
Անատոմիական կառուցվածքով պայմանավորված` աչքերի շուրջ մաշկն նուրբ և բարակ է, ուստի տարիքային փոփոխություններն ավելի վաղ են դրսևորվում հենց այս շրջանում: «Զիզիֆորա» անուշաբույր, կոսմետիկ յուղը ստեղծված է հարակնային շրջանի (աչքերի շուրջ) նուրբ և զգայուն մաշկի խնամքի համար, որը, շնորհիվ իր բաղադրակազմի առանձնահատկությունների, համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին: Յուղը պարունակում է բնական բուսական բաղադրիչներ, որոնք աճում են բարձրադիր լեռնային շրջաններում` հրաբխային ապարներից առաջացած հողի վրա: Նմանօրինակ բույսերն աչքի են ընկնում կենսաբանական ակտիվ բաղադրիչների բարձր պարունակությամբ, մասնավորապես` եթերայուղերի, ֆլավոնիդների, դաբաղանյութերի, ֆենոլային այլ միացությունների, վիտամինների, կարոտինոիդների, ինչպես նաև կենսական նշանակության միկրոէլեմենտների բնական, բալանսավորված և հեշտ յուրացվող ձևերով: Բնական բաղադրիչների համակցված օգտագործման շնորհիվ «Զիզիֆորա» յուղն ապահովում է փափկեցնող և մաշկի վերականգնումը խթանող ազդեցություն: Այն միաժամանակ բարձրացնում է մաշկի դիմադրողականությունը տարբեր գրգռիչների նկատմամբ, հարթեցնում է վերնամաշկի արտաքին շերտը, պահպանում է մաշկի բնական խոնավությունը` հաղորդելով հարմարավետության զգացողություն, փափուկ և թավշե տեսք: Յուղի մյուս կարևոր հատկանիշը տարիքային պիգմենտացիաների դեմ պայքարն է. այն գունաբացում է մաշկը` նպաստելով ծերացման գործնթացի կանխարգելմանն ու ծերացման տեսանելի նշանների նվազմանը:
Յուղի բաղադրությունը
Կոսմետիկ յուղի հիմքում հնագույն տեխնոլոգիայով ստացված բնական բուսական յուղերն են (ծիրանի, ընկույզի, կանեփի): Մյուս ակտիվ բաղադրիչներն են` զիզիֆորայի էքստրակտն ու որդան կարմիրը (Porphyrophora hamelii), որոնք ունեն բուժիչ (հակաբակտերիալ, բակտերիոցիդ, միկրոշրջանառությունը կարգավորող, բորբոքման շրջանում ինֆիլտրատների նեծծումն ապահովող, ըստ այդմ` վերականգնումը խթանող) հատկություն: Որպես ակտիվ բաղադրիչներ` յուղը պարունակում է նաև մանուշակի և հասմիկի յուղեր, խնկի յուղային մզվածք, բուժիչ բույսերի էքստրակտներ (հայկական անթառամ, կովկասյան լորենի, Ալագյազի կատվախոտ, հիրիկ, խորդենի), որոնք աճում են հայկական լեռնային` էկոլոգիապես մաքուր շրջաններում և ունեն հակաբորբոքային, հակաալերգիկ, հակաօքսիդանտային և իմունակարգավորիչ հատկություն:
Նմանատիպ ապրանքներ