Բալասան “Արատես”
3000 դր
Առկա է պահեստում
10
Նկարագրություն
Այս յուրօրինակ և առողջարար ըմպելիքը պատրաստված է հայկական միջնադարյան բժշկության հնավանդ, գաղտնագրված բաղադրատոմսով և թորման հատուկ եղանակով: Այն հագեցած է բուժիչ ու անուշաբույր բույսերի կենսահյութով, ուր գերակշռում են հատկապես հայկական ալոճենու (Crataegus armena) պտուղներն ու ուրցադաղձը (Ziziphora tenuior):
Հնուց ի վեր հայտնի են բալասանի բուժիչ և կազդուրիչ հատկությունները: Այն ունի հակաօքսիդիչ, հակասնկային, հակամանրէական, հակաուռուցքային, հեպատոպրոտեկտիվ, և դիմադրողականությունն ամրապնդող ազդեցություն: Կարգավորում է նյութափոխանակությունը, բարելավում ինքնազգացողությունը, շնչառական, աղեստամոքսային, նյարդային ու սիրտ-անոթային համակարգերի աշխատանքները: Օգնում է կանխել հիշողության կորուստը, նվազեցնում արյան ճնշման, աթերոսկլերոզի, սրտի ինֆարկտի և ուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը: Նպաստում է հոգնածության, հուզմունքի, անհանգստության ու ճնշվածության զգացողությունների հաղթահարմանը, միջնադարյան բժիշկների բնորոշմամբ` «կազդուրում և ուրախացնում է սիրտը»:
Միջնադարում բալասանը, որպես կանոն, պատրաստվել ու պահվել է վանքերում` ուղեկցվելով համապատասխան աղոթակարգով: Լեռնային հազվագյուտ բույսերի հավաքումն ու մշակումը նույնպես իրականացվել է յուրահատուկ ծիսակարգով լուսնային որոշակի օրերի` դա համարելով բուժական ազդեցության, ըմպելիքի անկրկնելի բույրի ու համի գրավական:
Հնում այս կենարար բալասանը, որի պատրաստման գաղտնիքը հայտնի է միայն հայերին, արտահանվել է Հայաստանից և օգտագործվել որպես համադարման` հոգու և մարմնի առողջության:
Բալասանի «Արատես» անվանումն պատահական չէ: Այն միջնադարում պատրաստել են Վայոց ձորի Արատես կոչվող բնակավայրում` տեղի լեռնային բույսերից ու աղբյուրների ջրերից` գաղտնի պահվող յուրահատուկ տեխնոլոգիայով: Թորելուց հետո բալասանը մի քանի տարի պահվել և հասունացվել է կաղնե տակառների մեջ` բժշկարար աղոթասացությունների ուղեկցությամբ:
Արքաները, իշխաններն ու մելիքները, այս ըմպելիքն օգտագործել են ամեն առավոտ, նախաճաշից առաջ, ինչը համարել են առողջության, կենսական ուժի և երկարակեցության նախադրյալ:
Օգտագործել 5-10 մլ ուտելուց առաջ:
Բալասանի բաղադրատոմսը միջնադարյան ձեռագրերից վերծանել և կյանքի է կոչել Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ – Մատենադարանի ավագ գիտաշխատող, բժիշկ-բուսաբույժ Արմեն սարկավագ Սահակյանը:
Մատենադարանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ` հնարավոր եղավ վերականգնել այս եզակի բուժիչ ըմպելիքի պատրաստման ու հնեցման արվեստը` հնագույն ավանդույթին հավատարիմ Վայոց ձորի պատմական Արատեսում:
Նմանատիպ ապրանքներ