ԽԱՂՈՂԻ ՊԱՏԿԵՐԸ ԱՆՏԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄՆԵՐԻՆ և ԿՆՔԱԴՐՈՇՄՆԵՐԻՆ

Scroll down

Անտիկ Օյկումենեի պատմական ու մշակութային բուռն զարգացումներից հայտնի են մի շարք առևտրական գործիքներ` դրամներ, ինչպես նաև կարևոր պետական, առևտրական փաստաթղեր կազմելու համար նախատեսված կնքադրոշմներ`բուլլաներ, որոնց վրա պատկերվել են խաղողագործության և գինեգործության հետ առնչվող տարատեսակ պատկերներ: Այս ավանդույթի ազդեցությունը նկատելի է նաև Հայաստնում:

Դեռևս 1970-ական թվականներին մեկնարկած հին Արտաշատի պեղումները, բացահայտեցին քաղաքի նշանակալի դերը անտիկ աշխարհում, որը նոր լույս սփռեց անտիկ Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման գործում: Պեղումներից, բազամահզար գտածոներից զատ, առանձնակի ուշադրության են արժանի հայտնաբերված երեք քաղաքային արխիվները[1], ինչպես նաև դրամական գյուտերը, վերջիններս մեծ արժեք են ներկայացնում ժամանակաշրջանի սոցիալ տնտեսական մի շարք կարևոր հարցերի բացահայտման համատեքստում:

Լինելով տարածաշրջանում խաղողագործության և գինեգործության խոշոր կենտնրոններից մեկը, Հայաստանը անտիկ ժամանակաշրջանում եղել է կարևորագույն առևտրական ճանապարհների խաչմերուկում: Այս մասին են փաստում, վերջին տասնամյակներում Հայաստանում իրականացված հնագիտական հետազոտությունները: Բացառիկ են Արտաշատ մայրաքաղաքի առաջին արխիվից բացահայտված և գինու հետ առնչվող մի շարք կնքադրոշմներ, որոնցից որոշների վրա` դիմերեսին պատկերված է նեղ անոթ, հավանաբար ամֆորա` տեղակայված  երկու խաղողի ողկույզների միջև, իսկ վերևում աստղ, առանձին խմբի վրա խաղողի տերևներ, խաղողի ամբողջական վազը պատկերող ինչպես նաև առանձին անֆորաների, անոթների պատկերներով կնքադրոշմներ: Ամֆորան և խաղողի վազերը անկասկած փաստում են հին Հայաստանում գինու լայն առևտրի մասին:  

Անտիկ Հայաստանի ծաղկման ժամանակաշրջանը մ.թ.ա 1-ին դ. և հատկապես մ.թ. 1-2-րդ դդ., պայմանավորված էր առաջին հերթին տարանցիկ առևտրով։ Մայրաքաղաքներում կրկնակի տուրք էր գանձվում ապրանքների արտահանման և ներմուծման համար: Հին աշխարհի հարուստ քաղաքները, ինչպիսիք են Տիգրիսի Սելևկիան, Անտիոքը, Հռոդոսը, Եփեսոսը, Կորնթոսը, Դելոսը և այլն, նույնպես ապրում էին տարանցիկ միջազգային առևտրով։

Կնքադրոշմներից զատ, խաղողի ողկույզը պատկերվել է նաև մետաղադրամների վրա: Վերոհիշյալ կնքադրոշմներին հար և նման են Միրինայի սելևկյան դրամները, որոնց դարձերեսին Զևսի ոտքերի առջևում պատկերված է ամֆորա, որի վրա առկա են խաղողի վազը ճյուղերը ու տերևեները[2]: Տարսոնի հունա-հռոմեկան ժամանակաշրջանի դրամների վրա նույնպես պատկերված են կողքի վրա դրված ամֆորաներ[3]: Սոլից հայտնաբերված մետաղադրամների վրա խաղողի ողկույզի պատկերի տեսակը բավականին մոտ է վերը հիշատակված Արտաշատի բուլլաներին[4]։ Փռյուգիայում` Դիոնիսոպոլիսի (մ.թ.ա. 2-1-ին դդ.)  մետաղադրամների դիմերեսին՝ պատկերված է Սիլենի դիմակը, իսկ դարձերեսին՝ խաղողի տերև[5]։ Խաղողի տերև պատկերված է նաև Լուվրի թանգարանում ցուցադրված գեմմայի վրա[6]:

Առանձնակի ուշադրության են արժանի Արտաշեսյան հասրտության դրամենրի մի խումբ, որոնց դարձերեսին  պակտերված է խաղողի ողկույզ: Դրանք հայտնի են թե անձնական հավաքածուներից և թե պեղումներից հայտնաբերված: Հետազոտողների մի մասը գնտում է, որ դրամները վերաբերում են Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա բարեպաշտին, իսկ որոշները հակված են այն վերագրելու Արտաշես Բ-ին: Հայտնի են նաև Տիգրան Բ-ի թողարկած դրամներ, որոնց դարձերեսին պատկերված է խաղողի վազը[7]:

Ընդհանրապես, Փոքր Ասիայում խաղողի ողկույզներն ու տերևները հաճախ պատկերված են եղել Դիոնիսոսի պաշտամունքի, խաղողագործության և գինու արտահանման հետ կապված[8], ինչը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանում գինու առևտրի կարևորության մասին: Հայաստանի բարձակարգ գինիների մասին են փաստում հայ[9] և հույն[10] մի շարք պատմիչներ:

Հայաստանը գինի է արտահանել իր  պատմության տարբեր շրջանների ընթացքում: Պատահական չէ, որ ատնիկ հայկական մետաղադրամների վրա, որոնք դիմերեսին պատկերում էին արքային, դարձերեսին պատկերված է եղել խաղողի վազը, որպես երկրի «տարբերանշանի» կարևորագույն արգասիք:

 

[1] Хачатрян Ж., Неверов О., Архивы столицы древней Армении – Арташата, Археологические памятники Армении, Ереван 2008.

[2] Хачатрян , Неверов, 2008.

[3] Goldmen H., Excavations at Gozlu Kule, Tarsus. The Hellenistic and Roman periods, Princeton, New-Jersey, 1950, vol. I, text, p. 403, pl. 276, plan 19, pl. 118, fig. 86.

[4] Cox D.H., A Tarsus coin collection in the Adana Museum, New York, 1941, pl. VI, 129-132.

[5] H. von Aulock, Munzen und Stadte Phrygiens . Teil II, IM, Beiheft 27, Ernst Wasmuth Verlag Tubingen, 1987, p. 52, Taf. 1, 2, 2.

[6] Walter H. B., Catalogue of the engraved gems, N 394.

[7] Գասպարյան Բ., Գինին հայոց ավանդական մշակույթում, Երևան 2005:

[8] Хачатрян , Неверов, 2008, 88.

[9] Мовсес Хоренаци, История Армении (пер. с древнеармянского языка, введение, прим. Г. Саркисяна), Ереван, 1990, I, 16, II, 12.        

[10] Ксенофонт, Анабасис (перевод, стстья и примечания-М.И> Максимовойк). М.-Л., 1951, IV, II, 22, IV, 9; Страбон , II, I, 14, XI, VII, 2, CV, I, 58.