Ընկերության համար հրաշալի առիթ էր՝ միջազգային գործընկերներին և հյուրերին հավուր պատշաճի ներկայացնելու իր արտադրանքը և զարգացման ծրագրերը։
Որպես ֆորումի գործընկեր՝ Արմենիա Վայն Ընկերությունն աշխարհի ավելի քան 20 երկրներից ժամանած պատվիրակություններին ծանոթացրեց հայկական գինեգործության և խաղողագործության հարուստ մշակույթին ու պատմությանը, ճարտարապետությանը, քանդակագործությանը և ժամանակակից տեխնոլոգիաներին։
ՀՀ ԱԳՆ-ի նախաձեռնած «Yerevan Dialogue» ֆորումի գործընկերներն են Արմենիա Վայն, Դիջիթեյն, Իմեջին Լայվ ընկերությունները, Նոա ՖԱ-ը և Հայաստանի գինու պատմության թանգարանը։