Բալասան արքայական
3000 դր
Առկա է պահեստում
10
Նկարագրություն
«Արքայական» բալասան-ըմպելիքը պատրաստված է հայկական միջնադարյան բժշկության հնավանդ, գաղտնագրված բաղադրատոմսով և թորման հատուկ եղանակով, որոնցով միջնադարում կենարար ըմպելիքներ են ստացել թագավորների ավյունն ու երիտասարդությունը պահպանելու համար:
Բալասանի բաղադրատոմսը միջնադարյան ձեռագրերից հայտնաբերվել ու վերծանվել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ – Մատենադարանի ավագ գիտաշխատող, բժիշկ-բուսաբույժ Արմեն սարկավագ Սահակյանի երկարատև հետազոտությունների արդյունքում:
Նախկինում այն պատրաստվել ու պահվել է վանքում, և որպես անհրաժեշտ պայման` ուղեկցվել համապատասխան աղոթակարգով: Լեռնային հազվագյուտ բույսերի հավաքումն ու մշակումը նույնպես կատարվել է յուրահատուկ ծիսակարգով` լուսնային որոշակի օրերին, այն համարելով բուժական ազդեցության, ըմպելիքի անկրկնելի բույրի ու համի գրավական:
Այժմ բալասանը պատրաստվում է Մատենադարանում և հնագույն ավանդույթներին հավատարիմ` պահվում և հասունացվում է Վայոց ձորի «ճգնավոր» քարայր-մենաստանում, կաղնե տակառների մեջ` բժշկարար աղոթասացությունների ուղեկցությամբ: Բալասանի պատրաստումը տևում է 3 տարի:
Բաղադրությունը. Ըմպելիքը պատրաստված է հայկական ալոճենու (Crataegus armena) պտուղների թորվածքից, 54 բուժիչ և անուշաբույր բույսերից (այդ թվում` մեռոնիկ եղեսպակ, խնկածաղիկ, ճգնավորի խոտ, ջուսպ, գլխենի, վարդապետի խոտ, անմեռուկ, խնկեղեգ, նարդոս հնդկական, մշկընկույզ, հնդկապղպեղ, հայխունկ, զաֆրան, հիրիկ գերմանական, մրտենի ևլն.), որդան կարմիրից (Porphyrophora hamelii), պարունակում է նաև լեռնային բնական մեղր:
Առողջարար ազդեցությունը. Հնուց ի վեր հայտնի են բալասանի բուժիչ և կազդուրիչ հատկությունները: Այն ունի դիմադրողականությունն ամրապնդող և վարակազերծող ազդեցություն, կարգավորում է նյութափոխանակությունը, բարելավում ինքնազգացողությունը, շնչառական, աղեստամոքսային, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքները: Օգնում է կանխել հիշողության կորուստը, նվազեցնում աթերոսկլերոզի, սրտի ինֆարկտի և ուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը: Նպաստում է հաղթահարելու հոգնածության, անհանգստության և ճնշվածության զգացողությունները. միջնադարյան բժիշկների բնորոշմամբ «կազդուրում և ուրախացնում է սիրտը»:
Օգտագործել 5-10 մլ ուտելուց առաջ:
Նմանատիպ ապրանքներ